ՀԱԳ/Գ/Մ նախագահ
Արսեն Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը /ՀԱԳ(Գ)Մ/ ստեղծվել է 1996թ. մարտի 23-ին կայացած հիմնադիր համագումարում, 1999թ. մայիսի 15-ին կայացել է Միության երկրորդ. 2001թ. հունիսի 23-ին` երրորդ արտահերթ և 2005թ. մարտի 30-ին չորրորդ համագումարը: ՀԱԳ(Գ)Մ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է, որը միավորում է տնտեսվարող սուբյեկտներում առաջատար դիրք ունեցող գործարարներին և անհատ ձեռնարկատերերին:

Հայաստանում և արտերկրներում մեծ հեղինակություն վայելող ՀԱԳ(Գ)Մ-ի գործունեության համար հատկանշական են երկրում տնտեսական բարեփոխումների գնահատման գործում անկողմնակալությունն ու հետևողականությունը, ակտիվ մասնակցությունը տնտեսական օրենսդրության կատարելագործմանը, սատարումը հայրենական արտադրողի շահերի պաշտպանությանը, միջազգգային գործարար համագործակցության զարգացմանը, առանձին ընկերությունների միջև փոխշահավետ կապերի հաստատմանը` ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրների գործարար շրջանների ներկայացուցիչների միջև:

Միությունն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման, թափանցելիության, ժողովրդավարության, ինչպես նաև իր անդամների կամավորության և հավասարազորության սկզբունքներով:

ՀԱԳ(Գ)Մ-ն կառուցողական համագործակցության մեջ է ՀՀ Նախագահի աշխատակազմի, Կառավարության, նախարարությունների, Ազգային Ժողովի հետ:

ՀԱԳ(Գ)Մ-ն համագործակցում է նաև Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպությունների` Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի, ՙՀայաստանի Վաճառականներ՚, Հայաստանի բանկերի միության, ՓՄՁ Զարգացման կենտրոն ՀԿ, Տնտեսատետների միության, Ֆերմերների միության, Սպառողների միության, Ճարտարատիտական ակադեմիայի և այլ կազմակերպությունների, որոնց հետ վավերացրել է համատործակցության պայմանագրեր` գործարարության զարտացման ասպարեզում ուժերը միավորելու նպատակով:

ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Միության ղեկավար մարմիններն են` Համագումարը, Խորհուրդը, Նախագահությունը, Նախագահը: Բարձրագույն մարմինը Համագումարն է, որը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ:

Միության համագումարը լիազորված է լրացումներ և փոփոխություններ կատարել Կանոնադրության մեջ և հաստատել Միության նոր Կանոնադրությունը, ինչպես նաև հաստատում է Միության խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, Միության գործունեության հեռանկարային ծրագրերը: Համագումարի պատվիրակները ընտրում են Խորհուրդ, Վերստուգիչ հանձնաժողով, անհրաժեշտության դեպքում որոշում են կայացնում Միության վերակազմավորման կամ գործունեության դադարեցման մասին:

Միության նախագահը ՀԱԳ(Գ)Մ-ի բարձրագույն պաշտոնակատար անձն է, ներկայացնում է նրա շահերը կառավարական և օրենսդիր մարմիններում, հասարակական, միջազգային և արտասահմանյան կազմակերպություններում: Նախագահը իր գործունեությունում ղեկավարվում է Միության Համագումարի, Խորհրդի, Նախագահության որոշումներով և ՀԱԳ(Գ)Մ Կանոնադրությամբ: Միության նախագահը ներկայումս հանդիսանում է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված և ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Գործարարության Աջակցման Խորհրդի անդամ:

Միության Խորհուրդը լիազորված է ընտրել փոխնախագահներ, ձևավորել Միության մշտական և ժամանակավոր հանձնաժողովները, ՀՀ տարածքում և արտասահմանյան երկրներում հիմնել Միության մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, դրանց ղեկավարներին: Խորհրդի անդամների թվաքանակը և անհատական կազմը որոշում է Միության համագումարը: Խորհրդի նիստերը անցկացվում են եռամսյակը մեկ անգամ:

Միության նախագահությունն ընտրվում է Խորհրդի կողմից, որոշումներ է ընդունում Միությանն անդամագրվելու և անդամությունից դուրս գալու, ինչպես նաև կանոնադրությամբ իրեն վերապահված այլ հարցեր: Նախագահության նիստերը անկացվում են նվազագույնն ամիսը մեկ անգամ, որոնց կարող են մասնակցել նաև Միության խորհրդի անդամները` ձայնի իրավունքով:

Միության Խորհուրդը համակարգում է Միության վերլուծական աշխատանքները, հետևյալ հիմնական ուղղություններով`

• գործարարների իրավական պաշտպանություն և օրենսդրության կատարելագործում,

• միջազգային հարաբերություններ,

• արտահանումների խթանում (գործարար համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում,

• հայրենական արտադրողի պաշտպանություն,

• փոքր և միջին գործարարության զարգացում,

• օտարկրեկրյա ներդրումներ գրավելուն աջակցում,

• դրամա-վարկային քաղաքականություն և արժեթղթերի շուկա,

• րտադրանքի և ծառայությունների որակի, սերտիֆիկացիայի և մրցունակության ապահովում,

• ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարձր որակավորմամբ կադրերի պատրաստում և վերապատրաստում:

     
     
  Copyright © 2008 UMB(E)A WEB.MASTER